11.07.2013|
15:49
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան կատարած իր երկօրյա այցի շրջանակներում հասցրել է հանդիպել ինչպես իշխանությունների, ԱԺ ոչ իշխանական ուժերի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի և հանդիպումների առիթը, բնականաբար, այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում սպասվելիք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախաստորագրումն է:
Ուշագրավ է, որ Շտեֆան Ֆյուլեն փարատել է այն մտահոգությունները, թե ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարող է սահմանափակել այլ պետությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները: